News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ առավոտյան շուրջ 50 էկոակտիվիստ փակել է երթեւեկությունը՝ նստացույց կազմակերպոլեվ Քրիստոֆեր Կոլումբոսի փողոցում, որը տանում է դեպի Նուվոլա (Ամպ) համաժողովների կենտրոն Հռոմի EUR թաղամասում, որտեղ պետք է տեղի ունենա G20 առաջնորդների առաջիկա գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  ANSA գործակալությունը։

Նրա խոսքով՝ միջամտող իրավապահներն արդեն մաքրել են կենտրոնական ճանապարհը, սակայն ցուցարարները փորձում են գրավել կողային գոտիները՝ սպառնալով «շրջափակել քաղաքը, եթե [կլիմայական] իրավիճակը չփոխվի»։

Ուրբաթ երեկոյից EUR թաղամասն ամբողջությամբ փակվել է, 10 քառ. կմ տարածքի վրա առաջնորդների հավաքատեղիի շուրջ «կարմիր գոտու» ռեժիմ է հայտարարվել։ Երկնքում ուղղաթիռներ են, անվտանգության գոտում երթեւեկությունը փակ է: Ստուգվում են անցորդների փաստաթղթերը, մուտքը թույլատրվում է միայն տեղի բնակիչներին եւ տարածքի աշխատողներին:

Իշխանությունները հրահանգել են փակել Հռոմի օդային տարածքը գագաթնաժողովի ժամանակ։ Անվտանգությունն ապահովում է մոտ 10 հազար իրավապահ։ Տարածքը վերահսկելու համար օգտագործվում են դրոններ։ Դեսպանատների եւ հյուրանոցների տարածքները, որտեղ ապրում են պատվիրակությունները, ինչպես նաեւ բոլոր պալատներն ու վիլլաները, որտեղ ընթրիքներ եւ ընդունելություններ են նախատեսված, ուժեղացված պաշտպանության տակ։ G20 երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Իտալիայի մայրաքաղաքում փակ են մետրոյի 14 կայարանները, մուտքը հնագիտական ​​վայրեր եւ թանգարաններ սահմանափակ է:

Ավելի վաղ տարբեր շարժումների, այդ թվում՝ Fridays For Future-ի ներկայացուցիչները հայտարարել էին երթը G20-ի գագաթնաժողովի առաջին օրը անցկացնելու մտադրության մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ