News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը պարեկները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Ամիրյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Պարեկները նկատել են, որ վարորդը և ուղևորը կասկածելի վարքագիծ են դրսևորել, բացի այդ՝ ոստիկանության ծառայողները բեռնախցիկում մեքենաների կողային հայելիներ են նկատել։

Կարգախումբը Երևանում բնակվող 23 և 22 տարեկան երիտասարդներին կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիներ, որոնք, ըստ բերման ենթարկված երիտասարդներից մեկի, գողացել էր Երևանի տարբեր թաղամասերում կայանված մեքենաներից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են տուժողների ինքնությունը։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ