News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանն Աբովյանի տեղական ինքնակառավարման մարմնի՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններին չի մասնակցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Գեւորգյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։

Քաղաքապետն ասաց, որ դա իր անձնական որոշումն է։

Հարցին՝ արդյոք իր նկատմամբ ճնշումներ չե՞ն եղել, Գեւորգյանը պատասխանեց. «Ես ճնշվողներից չեմ, հիշում եք 2019 թվականը։ Երկու անգամ աշխատել եմ այս պաշտոնում, կարծում եմ՝ հերիք է։ Այն ծրագրերը, որոնք եղել են, բոլորն իրականացրել ենք»։

Հարցին՝ ինչո՞վ է զբաղվելու քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո՝ Գեւորգյանն ասաց. «Փառք Աստծո, մի բանով կզբաղվեմ, տենց խնդիր չունեմ։ Ժամանակին փորձագետ եմ եղել թե երեւանյան գրասենյակում, թե խորհրդարանում, թե տարբեր կազմակերպություններում. պարապ չեմ մնա»։

Նշենք՝ մամուլում լուրեր է շրջանառվում, որ ամենասուր պայքարը, ենթադրվում է՝ Աբովյան քաղաքում է լինելու, որտեղ ՔՊ-ի կողմից առաջադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը առավել հայտնի է «Պաշ» մականվամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ