News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Դուք կարծում եք, որ փաստաթուղթը, որը պետք է հանգեցներ հրադադարին եւ հանգեցրեց, պետք էր ներկայացնել լայն քննարկմա՞ն, եւ սպասել, երբ մեր տասնյակ հազարավոր զինվորներ շրջապատման մե՞ջ էին։ Մեր իշխանությունն ամեն բան այնքան բաց է արել, որքանով որ դա հնարավոր էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նոյեմբերի 1-ին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա հավաստիացմամբ՝ ամբողջ գործընթացը բաց էր։ Նա նաեւ հավաստիացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի թիկունքի հետեւում գործարք չի կնքել, ուստի ժողովուրդը ընտրությունների ճանապարհով տվեց իր գնահատականը։ «Ասում են, թե, իբր, պատերազմի ժամանակ ամբողջ ինֆորմացիան չէր տրամադրվում, բայց ոչ ոք չի ասում, որ մենք Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ցույց ենք տվել անգամ քարտեզը, որտեղ նշված էին ե՛ւ մեր զորքերի տեղակայումը, ե՛ւ հակառակորդի զորքերինը։ Չգիտես ինչու այդ մասին չեն ասում։ Սա մեկնաբանության խնդիր է»,- նշեց խորհրդարանի նախագահը։

Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ տեղեկություն բանակցությունների մասին, նոր փաստաթղթերի ստորագրման մասին չունի, չնայած ԶԼՄ-ներում քննարկվող տարբեր վարկածներին նա ծանոթ է։ «Ելնելով իրավիճակից՝ որքան բաց է իշխանությունը, որքան ավելի շատ տեղեկություն է իշխանությունը տրամադրում, այնքան ավելի լավ կլինի ապագայում աշխատել եւ բանակցություններ վարել։ Ինչպես տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, անգամ հանդիպման մասով այս պահին նախաձեռնություն չկա։ Ընդհանուր առմամբ, ինֆորմացիան տրամադրված է։ Այլ տրամաբանություն նոյեմբերի 9-ի փաստաթղթից եւ հունվարի 11-ի պայմանավորվածություններից դուրս չի առաջադրվել եւ չի առաջադրվում։ Շարունակվում է այդ նույն տրամաբանությամբ։ Նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի տրամաբանության մեջ որեւէ իրական նորության դեպքում հանրությունը, բնականաբար, տեղեկացված կլինի։ Որեւէ փաստաթղթի մասին ինֆորմացիա ես չունեմ»,- ամփոփեց ԱԺ նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ