News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Facebook-ը Ղազախստանի կառավարությանը բովանդակության մասին իր հաշվետվության համակարգին հասանելիություն է տրամադրել այն բանից հետո, երբ երկիրը սպառնացել է արգելափակել սոցիալական ցանցը միլիոնավոր տեղական օգտատերերի համար, հաղորդում է Reuters-ը:

Ղազախստանի կառավարությունը եւ Facebook-ը համատեղ հայտարարել են, որ համաձայնագիրը կհեշտացնի այն բովանդակության հեռացման գործընթացը, որը Ղազախստանն անօրինական է համարում։

Խորհրդարանը սեպտեմբերին սկսել է աշխատել օրինագծի վրա, որը թույլ կտա կառավարությանը արգելափակել սոցիալական ցանցերը եւ հաղորդագրությունների փոխանակման հավելվածները, եթե դրանց մշակողները գրասենյակներ չբացեն երկրում եւ չնշանակեն ղեկավարներ, ովքեր անձամբ պատասխանատվություն կկրեն կառավարության բողոքները դիտարկելու համար:

Օրինագիծը մշակողներից պատգամավոր Այդոս Սարիմը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օրենքը ճանապարհ է բացել տեխնոլոգիական հսկաների հետ բանակցությունների համար, եւ այժմ իշխանությունները պատրաստ են մեղմացնել դրա դրույթները։

Նուրսուլթանի եւ սոցիալական ցանցի միջեւ համաձայնագրի համաձայն՝ «Facebook-ը Ղազախստանին տրամադրել է ուղղակի եւ բացառիկ մուտք դեպի Բովանդակության հաշվետվության համակարգ (CRS), որը կարող է օգնել կառավարությանը հայտնել այն բովանդակության մասին, որը կխախտի Facebook-ի բովանդակության համաշխարհային քաղաքականությունը եւ Ղազախստանի օրենսդրությունը»,- ասված է կողմերի համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մեջբերվում են Facebook-ի հանրային քաղաքականության տարածաշրջանային տնօրեն Ջորջ Չենի խոսքերը, ով ասել է, թե ընկերությունը հուսով է, որ այս միջոցը կօգնի կառավարությանը ավելի լավ եւ արդյունավետ պայքարել վնասակար բովանդակության դեմ: Նա ասել է, որ ընկերությունն աշխատում է Ղազախստանի հետ, մասնավորապես՝ «երեխաների առցանց անվտանգության» ուղղությամբ։

Կառավարությունը հայտարարել է, որ Ղազախստանում Facebook-ի առնվազն 3,2 միլիոն օգտատեր կա: Ավելի տարածված են Meta Platforms-ի այլ հավելվածներ, ինչպիսիք են Instagram-ը եւ WhatsApp-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ