News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի տնտեսությունը մինչեւ 2070 թվականը ածխածնային չեզոք կդառնա, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին Գլազգոյում ընթացող COP26 կլիմայական գագաթնաժողովի ժամանակ, հայտնել է AFP-ն։

«Մինչեւ 2070 թվականը Հնդկաստանը կհասնի զրոյական արտանետումների թիրախին», - ասել է Նարենդրա Մոդին:

Հնդկաստանը ածխածնով աշխարհի ամենամեծ աղտոտողներից վերջինն է, որը հայտարարել է զրոյական թիրախի մասին, ընդ որում Չինաստանը հայտարարել է, որ նպատակին հասնելու է 2060 թվականին, մինչդեռ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն մտադիր են հասնել 2050 թվականին:

Մոդին նաեւ ասել է, որ Հնդկաստանը կմեծացնի 2030 թվականի իր թիրախը «ոչ հանածո էներգիայի» տեղադրված հզորության համար  450-ից մինչեւ 500 գիգավատ՝ հիմնականում արեւային էներգիայի համար: Բացի այդ, մինչեւ նույն տարեթիվը երկրի էներգետիկ կարիքների 50 տոկոսը կբավարարվի վերականգնվող աղբյուրներից:

Այնուամենայնիվ, Մոդին հասկացրել է, որ Հնդկաստանից եւ այլ զարգացող երկրներից արտանետումները կրճատելու պարտավորությունների կատարման համար հարուստների կողմից ֆինանսավորում կպահանջվի:

Փարիզի համաձայնագրի համաձայն՝ 2015 թվականի համաձայնագրով ածխածնի նվազեցման ծրագրեր ներկայացրած երկրները պարտավոր էին հինգ տարի անց՝ մինչեւ 2020 թվականի վերջը, թարմացված տեղեկատվություն տրամադրել:

Հնդկաստանը աշխարհի խոշորագույն տնտեսությունների մեջ մեկ շնչի հաշվով ամենացածր արտանետումներն ունի, որը կազմում է ընդհանուր ծավալի 5 տոկոսը, չնայած երկրին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 17 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ