News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դրամի ազատ լողացող փոխարժեք ունենք և այս պահի դրությամբ այն մոտ 480 դրամի շրջանակներում է, ինչը որոշակիորեն է ազդում գների վրա:: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչքանով է դրամի փոխարժեքն ազդում թանկացումների վրա:

Նրա խոսքով՝ երեք հիմնական գործոններ կան, որոնք ազդում են գնաճի վրա, որից առաջինը առաջարկի գործոնն է, երբ համաշխարհային շուկայում պարենի և սննդամթերքի գների աճ է գրանցվում:

Ըստ Գալստյանի՝ առաջին գործոնի մեջ է մտնում նաև բեռնափոխադրումների և լոգիստիկ շղթաների խաթարումները և երկրորդը՝ ներքին գյուղատնտեսական ապրանքների որոշակի գնաճն է:

Երրորդ գործոնն, ըստ նրա, պահանջարկի որոշակի առաջանցիկ աճն է արտադրողական առաջարկի նկատմամբ, որի պատճառով այսօր Հայաստանում առկա է  8.9 % գնաճ:

«Ապրանքախմբերի մեծ մասում մեր դիտարկումներով դրամի փոխարժեքը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենում»,- հայտնեց ԿԲ նախագահը, բայց նկատեց, որ փոխարժեքը որոշակիրոն կապված է ներմուծման և բեռնափոխադրումների խաթարումների հետ:

Գալստյանը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե բենզինի և շաքարավազի թանկացումը սովորաբար դրամի փոխարժեքի գործոնով է դիտարկվում՝ նշելով, որ շաքարի համաշխարհային գներն այս պահի դրությամբ 2019 թ. դեկտեմբերի համեմատ աճել են 50 %-ով, և այն ավելի լուրջ ազդեցություն է, քան դրամի փոխարժեքը:

Նրա խոսքով՝ նավթի գները մեկ բարելի դիմաց 80 դոլարից ավելի են, որը նույն 2019 թ. դեկտեմբերի համեմատ ևս էական աճ է գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
Ամենաշատ