News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգեր։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունում գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունման մոտալուտ տարելիցը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերով անցկացվել է «սլաքների ճշգրտում»: Լավրովն ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի քաղաքական եւ դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարեւորությունը։

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են ռուս-ադրբեջանական բազմաբնույթ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը»,- ասված է ՌԴ գերատեսչության հաղորդագրությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նախարարները քննարկել են նաեւ «(տարածաշրջանում - խմբ.) տրանսպորտի եւ կապի վերականգնման աշխատանքային խմբի գործունեությունը։ Տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մտքեր փոխանակելիս՝ նախարարները կարեւորել են նաեւ «3 + 3» ձեւաչափով համագործակցության հարթակի զարգացումը»։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել նաեւ ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարների առանձնազրույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ