News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ի տարբերություն Սերժ  Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իրենց իշխանությունը որոշեց, որ պաշտոնյաների աշխատասենյակներում պետք է փակցնել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, երբ նախկինում նույն բանի համար քննադատում էին ՀՀԿ-ական իշխանություններին:

Լրագրողները խնդրեցին հայտնել Անկախության 30-ամյակի տոնակատարությունները ֆինանսավորող կազմակերպության անունը, որը մինչ օրս անհայտ է մնում: Ի պատասխան Հարությունյանն ասաց. «Ժողովուրդը մեծագույն հաճույք ստացավ տեղի ունեցած միջոցառումից: Կարծում եմ՝ այսքանով կավարտենք: Դրանք մասնավոր միջոցներ են եղել եւ ՀՀ բյուջեից զրո դրամ է ծախսվել»:

Դիտարկմանը, որ ֆինանսավորողի անունը գաղտնի պահելը կոտռուպցիոն ռիսկ է պարունակում, քանի որ հետագայում կառավարությունը այդ գործարարի համար կարող է ինչ-որ շահեկան որոշումներ կայացնել, նա ասաց. «Դոմինո պրոդաքշընը» պաստախանը տվել է, անուններ չի հրապարակել, որովհետեւ նա է հիմնականում ներգրավել այդ միջոցները, նա է որոշում հրապարակել, թե ոչ: Մենք մասնավոր միջոցներ չենք հրապարակել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ