News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրավապահները պարզել են նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը. նա Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Առաքելյանն էր:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն օրը, ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու որոնողական, իսկ հետո՝ բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Ախուրյանի բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ, 34-ամյա Հմայակ Ա.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ինքը՝ վարելով Գյումրիում բնակվող իր ընկերոջ, 21-ամյա Աշոտ Ա.-ի BMW X-6 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:  

Կայքի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցված գործի շրջանակում Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ