News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հուսով ենք, որ Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ հայտնի պատճառներով հետաձգված հանդիպումը մոտ ապագայում կկայանա։ Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Նրա խոսքով՝ ներկայումս Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների մակարդակը հնարավորություն է տալիս վստահորեն եւ արդյունավետորեն զարգացնել եւ բարելավել եռակողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ հումանիտար ուղղություններով։

«Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումները դրական են ազդում Կենտրոնական Ասիայի, Կասպից եւ Սեւ ծովերի տարածաշրջանների զարգացման վրա։ Սա նպաստում է վերոնշյալ տարածաշրջանները Եվրասիայի այս հատվածում երկարաժամկետ կայունության ամուր հիմք դարձնելուն։ Խոսքն առաջին հերթին այնպիսի ռազմավարական ոլորտների մասին է, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, կապը։ Վստահ եմ, որ Թուրքմենստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան առաջադեմ եւ ակտիվ դիրքեր են գրավում արեւելաարեւմտյան ուղղություններով։ Հուսով ենք, որ Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ հայտնի պատճառներով հետաձգված հանդիպումը մոտ ապագայում կկայանա։ Հանդիպումը վառ էջ կբացի երեք եղբայրական պետությունների հարաբերությունների պատմության մեջ»,-ասել է Բերդիմուհամեդովը:

Նրա խոսքով՝ մեծ ապագա կա տրանսպորտային ոլորտում Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով նախագծի համար: «Ընդհանուր առմամբ, Թուրքմենստանի ռազմավարությունը տարածաշրջանի պետությունների զարգացման, համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու, եվրասիական տարածքում միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից միտված է ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործմանը»,-նշել է նա։  

Բերդիմուհամեդովն անդրադարձել է նաեւ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին որպես դիտորդ մասնակցելու որոշմանը՝ նշելով, որ Թուրքմենստանը միշտ բարձր մակարդակով ակտիվորեն մասնակցում է հանդիպումներին։ «Միեւնույն ժամանակ, մեր երկիրը տարբեր ուղղություններով բարեկամական եւ փոխշահավետ համագործակցություն է զարգացնում բոլոր թյուրքալեզու պետությունների հետ։ Ուստի որոշեցինք դիտորդի կարգավիճակով մասնակցել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին։ Վստահ եմ, որ Թուրքմենստանի՝ որպես դիտորդի մասնակցությունը թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին կնպաստի այս կազմակերպության գործունեությանը, դրա շրջանակներում քաղաքական, առեւտրային, տնտեսական, մշակութային եւ հումանիտար հարաբերությունների զարգացմանը»,-հավելել է Թուրքմենստանի նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ