News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեի հետ: Ներկա է եղել նաև դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն դարավոր հարևաններ են, այլև եղբայրական և բարեկամ երկրներ, ուստի երկու կողմերի համար էլ կարևոր նշանակություն ունի ակտիվ և փոխշահավետ համագործակցությունը: Նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանին և Վրաստանին սպառնացող աղետների նմանությունը՝ առանձնակի կարևորում է արտակարգ իրավիճակների ոլորտում համապատասխան կառույցների միջև սերտ համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1997 թվականին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով:

Իրակլի Կվանճախաձեն շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմին՝ 2017թ. օգոստոսին Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներում վրացի գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին շնորհակալություն է հայտնել այցի համար, հույս հայտնել, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների և Վրաստանի Ներքին գործերի նախարարությունների միջև կազմված համագործակցության ընդլայնման նախագիծը կյանքի կկոչվի 2022-2023թթ.-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ