News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը


Ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել և փորձել են սրել իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության ամբողջ երկայնքով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս պահին շարունակվում են մարտական գործողություններ ընթանալ. Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ. «Նրանք փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը։ Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», - ասաց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», - ասաց ԱԽ քարտուղարը:

 «Բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը հանդիսանում է կարմիր գիծ ՌԴ-ի համար եւ մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ մարմիր գիծը: Այս առումովմենք մեր դաշնակիցին դիմում ենք, որ կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ օգնությունը ենթադրում է բանակցություններում ներգրավվածությո՞ւն, թե՞ զինված ուժերով օգնություն, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե հնարավոր լինի այս իրավիճակը հանգուցալուծել բանակցային ճանապարհով, ապա  լուծել բանակցային ճանապարհով, իսկ եթե հնարավոր չլինի, ապա տրամադրել  Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այս ուղղությամբ եւս մենք նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Իհարկե, մենք մայիսի 12-ին ստեղծված իրավիճակով դիօմել էինք ՀԱՊԿ-ին, որ ճգնաժամը լուծենք: Բավարար ջանքեր չի գործադրվել խնդիրը լուծելու, բայց մենք շրունակելու ենք աշխատել: Քանի որ ՀԱՊԿ-ի նախագահությունն այսօր գտնվում է Հայաստանի ներքո, այսինքն Հայաստանը ՀԱՊԿ նախագահն է, ապա մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր քայլերը: ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված է այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս որեւէ անդամ երկրի տարածքային ամբողջականության որեւէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերությունից վերադարձած զինծառայողի կալանքն անհամատեղելի է վնասվածքի հետ՝ ոտքի ամպուտացման վտանգ կա․ Աբրահամյան
Վաղը նրա խափանման միջոցի փոփոխման հարցով դատական նիստն է․․․
ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար
Նաեւ՝ Արամ Զավենի Սարգսյանը․․․
ՔՊ-ականը կապ չի տեսնում ադրբեջանցիների կողմից հայերի գլխատման եւ թուրքական էքսպանսիայի միջեւ
Պատգամավորը հավելեց, որ Հայաստանը 30 տարի առեւտուր է իրականացրել Թուրքիայի հետ․․․
Մենք ԱԺ-ում ունենք ռեւանշիստներ, ընդդիմություն չունենք. Ադրբեջանը դա իմանալով սադրանքների է գնում. Վիգեն Խաչատրյան
Հայաստանի ԱԳՆ-ն շատ անկեղծ ներկայացնում է իրողությունը, որ Ադրբեջանի հետ…
«Ադրբեջանցիներն ասում են՝ հովիվի հետ ոչխարներ չեն եղել». Մեկ շաբաթ առաջ առեւանգված ոչխարները դեռեւս չեն վերադարձվել
Մենք իրենց փոխանցել ենք փաստեր, լուսանկարներ...
Հույս ունեմ՝ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ նախագահ
Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին...
Ֆոտոռեպորտաժներ