News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

30 տարի ասվել է այն մասին, որ Ադրբեջանն  ու Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում են շրջափակման քաղաքականություն. Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ ստեղծվի իրավիճակ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ասեն՝ մենք շրջափակումը հանում ենք, կոմունիկացիա տալիս ենք, Հայաստանն ասում է՝ ես ոչ մի դեպքում ճանապարհ չեմ տա: Սա աբսուրդ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

« Մյուս կողմից Ադրբեջանը զարգացնում է միջանցքային տրամաբանություն, չկա նման տրամաբանություն, գոյություն չունի:

Ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս. Եթե Հայաստանում տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային այդ կրակոցները: Այդ ագրեսիվությունը մեր հանդեպ բոլոր կողմերից չէր լինի: Մենք փորձում ենք ամեն ձեւերով Հայաստանի շահը պաշտպանել: Դրա համար հարվածներ են ստանում, հնարավոր է՝ էլի կստանանք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ