News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի իշխանությունները ռուս դիզայներ Արտյոմ Լեբեդեւի ստուդիային լուսացույցերի դիզայն են պատվիրել:

«Իսիկլաիուս» լուսացույցը ռուսական բացականչական նշանի (!) տեսքն ունի, ընդ որում, վերին հատվածը, որտեղ կարմիր եւ տեղին լույսներն են, միասնական բլոկով են, իսկ կանաչ լույսն` առանձին:

Լուսացույցը, միաժամանակ ծառայում է նաեւ հետիոտներին, ինչը փոքրացնում է շահագործման ծախսերը:

Լուսացույցները ամրացվում են սռնիի վրա, ինչը հնարավորություն է տալիս այն թեքել ցանկացած ուղղությամբ, ցանկացած անկյան տակ:

«Իսիկլարիուսը» նաեւ հնարավորություն ունի հայտնաբերել վատ տեսնող հետիոտներին եւ հաշմանդամներին եւ այդ մասին ահազանգել վարորդներին:

Վատ տեսնող հոտինոտնների համար միանում է ազդանշանը, ինչը բարձրացնում է երթեւեկության մյուս մասնակիցների ուշադրությունը, հաղորդում է «Կոլեսա» ամսագիրը (http://www.kolesa.ru):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ