News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին և նշել, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն համագործակցության մեծ ներուժ և լավ հեռանկարներ:

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

Նշելով, որ Գերմանիան տարբեր, այդ թվում նաև՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է, նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցությունն այդ երկրի մասնավորապես գիտակրթական հաստատությունների և տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնցից մի քանիսի հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես նոր տեխնոլոգիաների, նորարարությունների, գիտության, կրթության զարգացման հետ, և դրան է ուղղված նաև նախագահական ATOM նախաձեռնությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ու մեծ ներուժ, և հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների, ինչին էլ պետք է ուղղել հետագա քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ