News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Արմատական ​​«Թալիբան» շարժումը չի նախատեսում փակել արտերկրում գործող Աֆղանստանի դեսպանատները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թալիբների ներկայացուցիչ Մուհամեդ Սոհայիլ Շահինը, ով թալիբների կողմից նշանակվել է ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում։

«Մենք չենք պատրաստվում փակել դեսպանատները: Բայց, որպես կառավարություն, մենք, իհարկե, դիվանագետների մի մասին կտեղափոխենք մի դեսպանատնից մյուսը կամ կտեղափոխենք Քաբուլի ԱԳՆ։ Դա նորմալ է»,- ասաց Շահինը։

Նա նշել է, որ աֆղան դիվանագետները թույլտվություն են ստացել շարունակել աշխատանքը՝ պայմանով, որ «կծառայեն Աֆղանստանի ժողովրդին եւ դրա նոր կառավարությանը»։

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել Աֆղանստանի առաքելությունների անձնակազմին շարունակել իրենց աշխատանքը սովորականի պես, թեեւ մի շարք աֆղանական դիվանագիտական ​​առաքելություններ արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում «Թալիբան»-ի իշխանություններին։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի դեսպանատունը հայտնել է, որ որեւէ մեկնաբանություն չի տալիս «Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության կազմի վերաբերյալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել