News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի թվերի բավական էական և լուրջ անկում ունենք, և Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղացին թվերի նվազման հարցում, բայց ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։

Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, քանի որ վիրուսը անընդհատ մուտացիաների է ենթարկվում և շատ կարևոր է, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք և իրավիճակի վրա լիարժեք հսկողություն սահմանենք«»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ ինչպես 2020 թվականից կառավարում են կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած չեն կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները:

«Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացավ շրջանառվող լուրը՝ կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ, թեև բացառել չի կարելի։ Ակնհայտ է, որ այդ խնդիրն այլեւս մեծ մասշտաբներ չունի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին պատվաստումից հետո 700 հազար դեպքից ոչ մի բարդության դեպք չկա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է քովիդի մահվան տվյալներ, որոնք Առողջապահության նախարարության նախկին տված տվյալների հետ ունեն որոշակի շեղում և այս առումով նշանակված է քննություն, որ հասկանան՝ ինչն է տարբերությունը։ «Մոտավորապես 700 տարբերություն ունենք»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփը Covid-ն անվանել է «չինական վիրուս»
Նրանք գնել են 50 միլիարդ դոլարի մեր արտադրանքը, բայց ես դա չեմ էլ նշում COVID-ի պատճառով, չեմ էլ նշում...
Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19
Այս հայտարարությունից մի քանի րոպե անց նախագահի ավտոշարասյունը Լաս Վեգասի ռադիոկայանից արդեն...
Եվրադատարանը ԵՀ-ին քննադատել է COVID-19 պատվաստանյութին առնչվող պայմանագրերում թափանցիկության բացակայության համար
Եվրահանձնաժողովը չի ապացուցել, որ այս դրույթների ավելի մեծ հասանելիությունը գործնականում կխաթարի նշված ձեռնարկությունների առևտրային շահերը...
ԱՄՆ փոխնախագահի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով
Հարիսի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով...
Ադրբեջանը հերթական անգամ երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ իբր պահպանվում է «կորոնավիրուսային վարակի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Ամենաշատ