News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանը մշտապես դատաքննությունը կազմակերպում է բացառապես օբյեկտիվ չափորոշիչներից ելնելով։ Այս մասին Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցով քննությանը դիմող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Նշենք՝ Վարդեւանյանն իր բացատրություններում ասել էր, որ Սահմանադրական դատարանն ուներ հնարավորություն ավելի վաղ ժամկետում անդրադառնալ այս հարցին։

«Ես չէի կարծում, որ այդ տեսակի արտահայտություն դուք ձեզ թույլ կտաք, հաշվի առնելով ձեր փորձը։ Չեմ կարող չարձագանքել, որովհետեւ դա գնահատողական է։ Եթե օբյեկտիվորեն կարող է շուտ նշանակել եւ շուտ չնշանակեց, նշանակում է՝ սուբյեկտիվորեն ուշ նշանակեց»,- ասաց Սահմանադրական դատարանի նախագահը։

Դիմողատուն էլ արձագանքեց, որ իր կողմից գնահատողական դատողությունը նպատակ չի ունեցել՝ վիրավորելու կամ որեւէ կերպ նսեմացնելու Սահմանադրական դատարանի հեղինակությունը.

«Ես Սահմանադրական դատարան առաջին անգամ որպես ներկայացուցիչ ներկայացել եմ 2012 թվականին որպես Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ։ Այս ամբողջ տարիների ընթացքում ես համարում եմ՝ բացառիկ կարեւոր դեր ունի Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության պետականության համար, կարծում եմ՝ հիմա էլ ավելի մեծ դեր է ունենալու։ Կարծիքս վերաբերում է նրան, որ երբ մենք արձանագրում ենք, որ հարյուր հազարավոր մարդկանց վրա ազդեցություն է ունեցել այդ վեճի առարկան, ապա իմ գնահատմամբ այս հարցը, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ում կարողանում են ներկայացնելուց 5-օրյա ժամկետում որոշել կասեցնելու հարցը եւ կասեցնել վեճի առարկան, ապա Սահմանադրական դատարանը եւս կարող էր դա անել»։

Գործով զեկուցող, ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ հարցրեց, թե ավելի վաղ ժամկետ ասելով, նկատի ունի մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվա՞ծը, դիմողատուն պատասխանեց, որ եթե միջնորդությունը բավարարվում էր, ապա հոկտեմբերի 1-ը պատշաճ ժամկետ էր, իսկ եթե չէր բավարարվում, ապա կարող էր մինչեւ օրինակ՝ հոկտեմբերի 15-ը նշանակվեր առաջին նիստը։

Շաթիրյանի դիտարկմամբ էլ՝ ուժի մեջ չմտած ակտի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանը կարող է գնահատել օրենքով նախատեսված այլ լիազորության իրացման շրջանակում. «Նկատի ունեմ Ազգային ժողովի կողմից ընդունված եւ ՀՀ նախագահի կողմից չստորագրված դիմողի հիման վրա համապատասխան դիմողով գործի քննության շրջանակում»։

Անդրադառնալով հայցի առարկային դատավոր Շաթիրյանը մեջբերեց օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը։ Նշենք, որ այն վերաբերում է բժշկական զննությանը, համաձայն որոնց՝ առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ եւ մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական եւ պարբերական բժշկական զննության, ապա բժշկական զննությունների անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։

Շաթիրյանը հարցրեց՝ արդյոք Վարդեւանյանն ուսումնասիրե՞լ է Կառավարության 2003 թվականի մարտի 27-ի ԹԻՎ 347 N որոշմամբ նախատեսված կարգավորումները։

Վարդեւանյանը պատասխանեց՝ այդ ինչպես է ստացվում, որ Կառավարության որոշումը կարող է լինել այնպիսին, որ թույլատրի կամ չթույլատրի մարդուն աշխատել կամ չաշխատել.

«Նման տեսակ ինտենսիվ միջամտություն նախատեսող ու այս պայմաններում չկոնկրետավորված ծավալով կարգավորման եւ շրջանակով։ Բոլոր դեպքերում այդ կարգավորումը նախատեսում է հնարավորություն ոչ թե 2003 թվականի կառավարության որոշման տեսանկյունից հարցը դիտարկելու, այլ հնարավոր նոր կարգավորումների, որովհետեւ եթե մենք ունենում ենք պատվիրակող նման բնույթի ծավալ, ապա ունենում ենք կրկին սահմանադրականության թե 39-րդ հոդվածի, թե որոշակիության տեսանկյունից, թե համաչափության տեսանկյունից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփը Covid-ն անվանել է «չինական վիրուս»
Նրանք գնել են 50 միլիարդ դոլարի մեր արտադրանքը, բայց ես դա չեմ էլ նշում COVID-ի պատճառով, չեմ էլ նշում...
Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է COVID-19
Այս հայտարարությունից մի քանի րոպե անց նախագահի ավտոշարասյունը Լաս Վեգասի ռադիոկայանից արդեն...
Եվրադատարանը ԵՀ-ին քննադատել է COVID-19 պատվաստանյութին առնչվող պայմանագրերում թափանցիկության բացակայության համար
Եվրահանձնաժողովը չի ապացուցել, որ այս դրույթների ավելի մեծ հասանելիությունը գործնականում կխաթարի նշված ձեռնարկությունների առևտրային շահերը...
ԱՄՆ փոխնախագահի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով
Հարիսի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով...
Ադրբեջանը հերթական անգամ երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ իբր պահպանվում է «կորոնավիրուսային վարակի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ