News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի CEPA վերանայման հարց չի բարձրացրել։ Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ Եվրոպական հարցերի վարչության ղեկավար Ստեփան Մանվելյանը։

Նա հիշեցրեց, որ CEPA-ի մասով արտաքին գործերի նախարարության գործառույթները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ահաբեկչության դեմ պայքարն եւ ռեադմիսիան են:

Դոկտրինալ առումով ցանկացած փաստաթուղթ, նրա խոսքով, կարող է փոփոխվել կողմերի պատրաստ լինելու դեպքում:

«2017 թվականին, երբ փաստաթուղթը ստորագրվեց, ձեւակերպումը շատ հստակ էր եւ բխում էր ԵՄ-ի եւ Հայաստանի դիրքորոշումից, որ հակամարտությունը պետք է լուծվի փաստաթղթերի հիման վրա, որոնք հղումներ են պարունակում ԵԱՀԿ եզրափակիչ ակտին, ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։ Մեր մոտեցումը չի փոխվել, սկզբունքները պետք է ամրագրվեն եւ հիմնվեն դրա վրա։ Այն ժամանակ դա այն էր, ինչ Հայաստանը ցանկանում էր ամրագրել, եւ այն, ինչ համաձայնեցված էր ԵՄ-ի հետ։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է իր անհամաձայնությունը կամ փաստաթուղթը վերանայելու ցանկություն հայտնել: Պետք է գնահատել՝ արդյոք մեր շահերից է բխում այդ հարցի բարձրացումը»,- ասաց Ստեփան Մանվելյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններին, եթե կողմերից մեկը Եվրամիությունն է, ապա, նրա կարծիքով, հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու մեխանիզմ լինել չի կարող:

«Կամրագրվի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը, կամ կլինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, կամ կլինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, թե ոչ` այդ ամենը գտնվում է կողմերի շահերի հարթության մեջ։ Փաստաթուղթը մեզ հասանելի չէ։ Բայց մենք պետք ապավինենք ԵՄ-ի հետեւողականությանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում իր դիրքորոշման մեջ։ Եթե ​​նույնիսկ այդ սկզբունքը ամրագրված չէ փաստաթղթում, ապա այն ամեն դեպքում պարտադիր է իրականացման համար։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այս սկզբունքը չի կարող վերանայվել կամ խախտվել։ ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունն այնպիսի մոտեցում չունի, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Հակառակը, կա մոտեցում, որ հակամարտությունը չի լուծվել, եւ այն դեռ պետք է լուծվի»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ