News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիդեոբլոգեր եւ շոումեն Ջեյմս Դոնալդսոնը, որն առավել հայտնի է իր MrBeast կեղծանունով, ստեղծել է Netflix-ի «Կաղամարի խաղը» հիթի ճշգրիտ տարբերակը՝ միայն առանց սպանությունների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դոնալդսոնը, ում ալիքն ունի գրեթե 70 միլիոն բաժանորդ, հրավիրել է 456 կամավորների (նույնքան եղել է սերիայում) անցնելու նույն թեստերը, ինչ հերոսները հարավկորեական հանրահայտ շոուում եւ մրցանակ սահմանել 456 հազար դոլարի չափով։

Նրա մարտահրավերը իսկապես հեշտ է շփոթել Հվան Դոն Հեքի թրիլերի հետ, միայն թե պարտվողներին չեն գնդակահարում կամ նետում անդունդը: Բլոգերի ու նրա թիմի կազմակերպած «խաղերը» հնարավորինս անվտանգ են ստացվել։

Տեսահոլովակը թողարկվելուց հետո մի քանի ժամում հավաքել է գրեթե 50 միլիոն դիտում եւ ավելի քան հինգ միլիոն հավանում։ Մեկնաբանություններում հեռուստադիտողները հիացմունք են հայտնել նկարահանման մակարդակով եւ կազմակերպվածությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ