Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին հաղթելու նվազ շանսեր ունի․ սա բնակիչների համոզմունքն է, ու չի բացառվում, որ Սյունիքում իշխանության ստացած ծանր պարտության ապտակը այս անգամ էլ կրկնվի Արարատի մարզում, գրում է Yerevan.Today-ը:
այքը նշում է. «Թերևս դա է պատճառը, որ Փաշինյանի «դաբրոյով» ՔՊ-ական թեկնածուները համատարած անցել են «մարդկանց փողով առնելու» հանցավոր մեթոդին: Օրեր առաջ Մասիսում առաջադրված «Դավիթ Համբարձումյան» ընդդիմադիր դաշինքը ահազանգել էր Դավիթ Համբարձումյանի մրցակից իշխանական թեկնածուի համար Արբաթում և Գեղանիստ համայնքում բաժանվող փողերի մասին:
Ըստ հայտարարության՝ իշխանությունները սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում Մասիսի գյուղերի բնակիչներին, ընդ որում՝ հենց այդ համայնքի ղեկավարների կողմից, որոնք ընդգրկված են «ՔՊ» ավագանու ցուցակում։
Իրավապահներից ու ԿԸՀ-ից արձագանքներ, բնականաբար, չեղան, Ոստիկանության չզսպող քայլերի հետևանքը երեկ նոր գումարներ բաշխելու պայմաններ ստեղծեց: Նախօրեին Արտաշատում «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն Կառլեն Մկրտչյանն է բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ:
Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն դրամի պարգևավճար է ՏԻՄ ընտրություներից առաջ բյուջեի հաշվին նվիրել մարդկանց ՔՊ-ական թեկնածուն: Նա է գլխավորում Արտաշատում «ՔՊ» ավագանու ցուցակը․ իսկ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը օրեր առաջ է նշանակվել այս կոլեկտիվի ղեկավար, ապա միանգամայն պարզ է դառնում, որ նա պարգևատրել է ոչ թե մարդկանց աշխատանքի կատարողականը գնահտելու համար, այլև սիրաշահելու։
Սա ոչ այլ ինչ է, քան՝ պարգևավճարներով ենթականերին կաշառելու և հետևաբար՝ իր օգտին ընտրություններին աշխատելու անուղղակի հրահանգ:
Yerevan.Today-ն ուսումնասիրեց Արտաշատի քաղաքապետի ժ/պ Կառլեն Մկրտչյանի ստորագրած հրամանը՝ 10 միլիոն 800 հազար դրամի չափով Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներից մի քանիսին պարգևավճար բաշխելու մասին (Նոյեմբերի 24-ի՝ 1186-Ա որոշում):