News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Թուրքիան քայլեր կձեռնարկի Եգիպտոսի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։ 

Անկարան եւ Աբու Դաբին անցյալ շաբաթ ստորագրել են միլիարդավոր դոլարների ներդրումային գործարքներ, եւ Էրդողանը հայտարարել է, որ երկրները հարաբերություններում «նոր դարաշրջան» կազդարարեն։  

Թուրքիան նաեւ քայլեր է ձեռնարկել Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, սակայն այս բանակցությունները դեռ տեսանելի արդյունք չեն տվել։

Այս ամսվա սկզբին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել  Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ այն բանից հետո, երբ Թուրքիան ազատ  է արձակել կալանավորված իսրայելցի զույգին:

«Նրանք (ԱՄԷ) առաջարկել են 10 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ Ներդրելով այդ 10 միլիարդ դոլարը՝ մենք բոլորովին այլ ապագա կկառուցենք»,-վստահեցրել է Էրդողանը` հավելելով, որ փետրվարին կայցելի ԱՄԷ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ