News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Մեր պահանջը մեկն է՝ Քաջարան համայնքի ղեկավարին կալանքից ազատելը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սյունիքի Քաջարան համայնքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց հաջակցություն քաղաքապետ Սամվել Փարամազյանի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներից Վարդան Մինասյանը:

«Գիտեմ, որ ամսի 13-ին դատական նիստ է նշանակված: Ի՞նչ իմաստ ունի այսօր կալանքի տակ պահելը, եթե սկսել է դատական պրոցեսը: Դատարանում մեղավոր լինել-չլինելը կճշտվի: Այսօր համայնքը գլխատված է: Սյունիքը Հայաստանի դարպասներն են, բայց Սյունիքի պաշտպանության ժամանակ համայնքի ղեկավարի միայն մի կոչով 300-350 հոգի մեկ ժամում հավաքվեց, անցել են Ջաբրայիլով, Զանգելանով: Իմ տղան է իր հետ եղել ու իմ տղու կյանքն ինքը փրկել է: Իսկ մյուս տղաս եռամսյա հավաքների ժամանակ Սյունիքի սահմաններն է պաշտպանել, 2 օր առաջ է զորացրվել, եկել: Մենք գիտենք սահմանների նշանակությունը: Թող մարդիկ իմանա, թե ինչու է Սյունիքի գիտակից մասսան Մանվելի ազատությունը պահանջում: Պետք չի ամեն ինչ քաղաքականացնել, կոնկրետ դեպքերի համար են պահանջում»,-ասաց քաջարանցի տղամարդը, չցանկանալով պատմել, թե ինչպես է համայնքապետը փրկել որդու կյանքը:

Փոխարենը դեպքը պատմեց մի ուրիշ քաջարանցի. «Զանգելանում զոհ ու վիրավոր ենք տվել: Մանվելը մտել է, համ զոհերին է հանել, համ վիրավորներին, համ էլ իր տղային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ