News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

«Գազպրոմն» ակնկալում է, որ 2022թ․ գազի արտահանման միջին գինը 2021թ․ մակարդակից ցածր չի լինի։ Գազի արտահանման ծավալները 2022թ․ նույնպես կլինեն 2020-2021 թթ. ոչ քիչ։ Այս մասին հեռախոսային կոնֆերանսի ժամանակ ասել է «Գազպրոմ»-ի արտահանման վարչության ղեկավար Անդրեյ Զոտովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է 2022թ․, ապա շուկայի ներկա իրավիճակը, շուկայական կոնյունկտուրան վկայում են, որ ամեն դեպքում, մեր ակնկալիքներով, մեր հաշվարկներով, հաջորդ տարվա միջին կշռված գինը ցածր չի լինի այս տարվա միջին կշռված գնից։ Իսկ թե այն ինչպիսին կլինի, կտեսնենք, երբ փակենք 2021 թվականը»,- ասել է նա։

Զոտովը նաեւ հավելել է, որ «Գազպրոմ Էքսպորտ»-ը ակնկալում է, որ 4-րդ եռամսյակում TTF հանգույցում գազի միջին գինը 550 դոլար կլինի՝ հազար խորանարդ մետրի համար։ «Բայց հաշվարկները, որ մենք արել ենք հոկտեմբերի 25-ին, դրանից հետո հաշվարկները չենք թարմացրել, այն եղել է մոտ 550 դոլարի մակարդակում»,- նշել է նա։

2021թ․ արդյունքներով ընկերությունն ակնկալում է գազի արտահանումից 6 տարվա ընթացքում ամենաբարձր ընդհանուր եկամուտը, ասել է Զոտովը։ «Ընդհանուր եկամուտը, որը կանխատեսվում է ելնելով 2021թ․-ից, կլինի ամենաբարձրը վերջին 6 տարվա ընթացքում»,- ասել է նա։

Միաժամանակ, Զոտովը կանխատեսում չի տվել 2021թ․ գազի արտահանման ֆիզիկական ծավալի վերաբերյալ։ «Ինչպիսին կլինի ֆիզիկական ծավալը, մենք կտեսնենք 2022թ․ հունվարի 15-ից հետո, երբ դեկտեմբերին կստորագրվեն գազի առաքման եւ ընդունման վերջին ակտերը»,- նշել է թոփ-մենեջերը։

«Գազպրոմ»ի վարչության պետ Ալեքսանդր Իվաննիկովն ընդգծել է, որ եվրոպական շուկա գազի արտահանման միջին գինը 2021թ․ երրորդ եռամսյակում ռուբլու արտահայտությամբ դարձել է ամենաբարձրը հոլդինգի պատմության մեջ։ Նրա խոսքով, նախկին ԽՍՀՄ երկրներին մատակարարվող գազի միջին գինը նույնպես շարունակել է աճել։ «Դա մեծապես պայմանավորված էր Մերձբալթյան երկրներում գների աճով»,- պարզաբանել է թոփ-մենեջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ