News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց, թե բավական տևական ժամանակ ՀՀ օդային տարածքը տրվում է ադրբեջանական ավիաուղիներին։

«Կա ֆիքսված շարժում, որ Բաքվից Նախիջևան են գնում, ձևական առումով, քաղաքացիական ինքնաթիռներ։ Կցանկանայի իմանալ, թե ՊՆ-ն տեղեկացվա՞ծ է արդյոք քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում, ապա Նախիջևանից վերադանռում դեպի Բաքու՝ օգտագործելով ՀՀ օդային տարածքը», - դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրեց Ղազինյանը։

Փոխնախարարն էլ ասաց, թե հիշում է մեկ դեպք, երբ մեծ աղմուկ բարձրացավ նույն խնդրի հետ կապված, երբ ՀՀ օդային տարածքով ադրբեջանական օդանավ էր անցել։

«Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ես մանրամասներին տեղյակ չեմ ինչ ընթացակարգերով է իրականացվում, եթե Դուք ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել քաղավիացիայի կոմիտե։ Անձամբ ես Ձեր հարցին խորը պատասխան չեմ կարող տալ», - ասաց Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ