News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում,  նոյեմբերի 28-ին, ժամը 21:55-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների  թիվ 65 խումբը «ձածխ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արմամ Մ.-ն է:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ.-ի և Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի միջև,որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է  Արման Մ.-ին:

Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գրիգոր Գ.-ին և հանցագործության գործիք հանիդսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ որոնվողը վիրավորի նախկին կնոջ եղբայրն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ