News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Կիեւում չորեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, հանրահավաք է անցկացվում Անկախության հրապարակում։ Ամեն րոպե ավելի ու ավելի շատ մարդ է հավաքվում, հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Ոստիկանությունը մասամբ փակել է կառավարական թաղամասը:

Մայդանի բեմում արդեն ելույթներ են հնչում։ Այժմ այնտեղ է «Գոլոս» կուսակցության ղեկավար Կիրա Ռուդիկը:

Հաղորդվում է, որ Խրեշչատիկ շրջանի գլխավոր փոստային բաժանմունքի մոտ դիմակավորված երիտասարդներ են հավաքվում։

Ինչպես գրել է «Սեգոդնյա»-ն, Մայդանում տեղի կունենա «Պաշտպանիր Ուկրաինան, կանգնեցրու հեղաշրջումը» կոչվող վեչե, որին կմասնակցեն Դեմոկրատիչնա ​​սոկիրա հասարակական կազմակերպությունների ակտիվիստները, Ազգային կորպուսը: Ավելի ուշ ակտիվիստները նախատեսում են գնալ նախագահական գրասենյակի մոտ։

Միջոցառման ֆեյսբուքյան էջում նշվում է, որ իշխանությունների համար գլխավոր հարցը «վագներգեյթի» սկանդալն է։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել հատուկ գործողության խափանման մեջ ներգրավվածներին։ Ակտիվիստները նաեւ ցանկանում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել ռուսական սպառնալիքի վրա՝ Ուկրաինայի մերձակայքում ագրեսորի զորքերի կուտակման ֆոնին։

Ազգային կորպուսից հայտնել են, որ նախագահի գրասենյակից պահանջելու են պաշտոններից ազատել Անդրեյ Երմակին, Ռուսլան Դեմչենկոյին եւ Օլեգ Տատարովին։ Մայդանում վեչեից հետո նախատեսում են գնալ Բանկովայա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ