News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանից արտագաղթի աճի պատճառը աշխատանքի բացակայությունը, բիզնեսի շահութաբերության ցածր մակարդակը, արտերկրում ընտանիքների վերամիավորման գործընթացը, ինչպես նաեւ անվտանգության լիարժեք երաշխիքների բացակայությունն ու անորոշությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական ​​միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Մարդիկ, նրա խոսքով, սկսել են առաջնորդվել ժամանակավոր կատեգորիաներով, քանի որ վաղվա օրվա նկատմամբ վստահություն չկա։

Նա նկատեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկեն այս ուղղությամբ, ապահովեն անվտանգության երաշխիքներ, միջոցներ ձեռնարկեն բնակչությանը ոգեւորելու համար, որպեսզի նրանք չլքեն երկիրը։

«Երկիրը բախվել է ֆորսմաժորային իրավիճակների եւ դեռ դուրս չի եկել այդ վիճակից։ Որքան մեծ լինեն ռիսկերը, որքան մեծ լինի պատերազմի հավանականությունը, այնքան ավելի զգուշավոր կլինեն արտաքին ներդրողները:Այդ առումով կան ռիսկերի կառավարման մոդելներ, որոնք ամբողջությամբ չեն կիրառվում պետության կողմից։ Անվտանգության հարցում ոչ միայն պետք է փորձել ընդհանուր լեզու գտնել հարեւան երկրների հետ, այլ ձգտել դաշինքներ ձեւավորվել այլ պետությունների հետ, զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը, հրավիրել խոշոր միջազգային ընկերություններ։ Կարեւոր գործոն է գործելու արագությունը։ Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում խաղաղությունը Հայաստանի համար կարեւոր է բոլոր տեսանկյուններից»,-հավելեց Մակարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ