News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ ԱՄՆ-ն պլաստիկե թափոնների ամենամեծ աղբյուրն է։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի պահանջով ամերիկացի բնապահպանների պատրաստած զեկույցում։ 

2016 թվականին ԱՄՆ-ն արտադրել է մոտ 42 միլիոն տոննա պլաստիկե թափոն՝ երկու անգամ ավելի, քան Չինաստանն ու  ԵՄ երկրները միասին վերցրած, ասվում է զեկույցում։ Յուրաքանչյուր ամերիկացի տարեկան արտադրում է մոտ 130 կգ պլաստիկե թափոն։ Ցուցակում հաջորդը բրիտանացիներն են (99 կգ թափոն) եւ հարավկորեացիները (88 կգ):

Պլաստիկի արտադրությունը 1966 թվականին 20 միլիոն տոննայից հասել է 381 միլիոն տոննայի 2015 թվականին՝ կես դարում 20 անգամ, նշում են զեկույցի հեղինակները։ 

Ներկայիս տեմպերով օվկիանոս թափվող պլաստիկի քանակը մինչեւ 2030 թվականը կարող է հասնել տարեկան 53 միլիոն տոննայի, ինչը կազմում է օվկիանոսում տարեկան բռնվող ձկների ընդհանուր քաշի մոտ կեսը։

Հեղինակներն առաջարկում են նվազեցնել պլաստիկի, հատկապես մեկանգամյա օգտագործման արտադրությունը, անցնել ավելի արագ քայքայվող եւ ավելի հեշտ վերամշակվող նյութերի օգտագործման, ինչպես նաեւ բարելավել կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաները: Փորձագետները կոչ են անում ԱՄՆ-ին՝ որպես հիմնական աղտոտող, ազգային ռազմավարություն մշակել 2022 թվականի վերջից ոչ ուշ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ