News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի` նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրներ» թեմայով լսումներն առաջին հայացքից լավ են անցել` մեծ թվով ելույթներ, հայտարարության տեքստ, լայն լուսաբանում: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ դժգոհություններ են եղել: Կազմակերպիչները դժգոհ են մնացել, որ ոչ բոլոր հրավիրյալներն են եկել: Օրինակ` ԲՀԿ-ից եւ ՀՀԿ-ից ոմանք չեն եկել: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի որոշ ներկայացուցիչներ շատ կարճ են մնացել, արագ հեռացել են:

Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ եւ բանտից ազատվեց 2019-ի սեպտեմբերին: Եվ ՀՀԿ-ականները նրա ներկայությունն անթույլատրելի են համարել դահլիճում: Կազմակերպիչներն ասել են, որ լսումների մասին տեղեկանալով՝ ցանկացողները զանգահարել, գրանցվել եւ եկել են` շատերն առանց հրավերի, եւ ներկաների կազմը հնարավոր չի եղել ամբողջությամբ կանխատեսել: Մյուս կողմից էլ՝ եղել են մարդիկ, որոնք հրավերի են սպասել, չեն ստացել, նրանք էլ դժգոհ են մնացել դրանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ