News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կողմ է քվեարկել Թուրքիայի իշխանությունների կողմից բանտարկված բարերար Օսման Քավալայի իրավունքների ոտնահարման գործով վարույթ սկսելուն, հայտնում է Euronews-ը։

Քավալան ավելի քան չորս տարի գտնվում է ճաղերի հետեւում, եւ թուրքական դատարանները հրաժարվել են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մի քանի որոշում նրան ազատ արձակելու վերաբերյալ։

Իրավունքների խախտման վերաբերյալ գործ հարուցելու որոշումն ընդունվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին, որը պատասխանատու է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վերահսկման համար։

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է երկու երրորդի մեծամասնությունը: Քվեարկության արդյունքում Եվրոպայի խորհրդի 47 անդամներից 32-ը քվեարկեցին գործընթացը սկսելու օգտին՝ հեշտությամբ ստանալով անհրաժեշտ մեծամասնությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախարարների կոմիտեն պետք է «հարգի եւ վստահի» Թուրքիայի դատական ​​ընթացակարգին։ «Մեր երկրում գործող դատական ​​ընթացակարգերը հարգելու սկզբունքի համաձայն՝ մենք առաջարկում ենք ԵԽ-ին ձեռնպահ մնալ այս որոշումը կայացնելուց, որը միջամտություն կլինի անկախ դատական ​​համակարգին»։

Նախարարությունը նշել է, որ ՄԻԵԴ-ի մեխանիզմները, որոնք ուժի մեջ են մտել «ոչ թե իրավական եւ արդարացի փոխըմբռնման համաձայն, այլ որոշակի երկրների դեմ քաղաքական նկատառումներով», կվնասեն Եվրոպայի խորհրդի հեղինակությանը։

Թուրքական դատարանն անցած ուրբաթ որոշում կայացրեց Քավալային կալանքի տակ պահելու մասին։ Սպասվում է, որ նա անազատության մեջ կմնա մինչեւ հաջորդ նիստը՝ հունվարի 17-ը:

2019 թվականի ՄԻԵԴ վճռում ասվում է, որ մինչեւ դատավարությունը Քավալային կալանքի տակ պահելով եւ հետապնդելով նրան իր իրավապաշտպան գործունեության հիման վրա՝ թուրքական իշխանությունները «թաքնված նպատակ էին հետապնդում, այն է՝ լռեցնել նրան որպես մարդու իրավունքների պաշտպան»։

Իրավախախտումների խախտման մասին այսպիսի դատավարությունը Խորհրդի կողմից օգտագործվել է Ադրբեջանի դեմ միայն մեկ անգամ։ Ի վերջո, Ադրբեջանը կատարեց ՄԻԵԴ-ի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ