News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Արեւի լրիվ խավարում տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, հայտնում է GazetaRu-ն։

Այս օրը Արեւի լրիվ խավարում տեղի կունենա առավելագույն փուլով = 1.037, Մոսկվայի ժամանակով ժամը 10։34-ին։

«Խավարումը կտեւի 1 րոպե 54 վայրկյան եւ կանցնի լուսնային ստվերի նեղ շերտով Անտարկտիդայի տարածքով»,-ասվում է Մոսկվայի պլանետարիումի հաղորդագրության մեջ։

Բարենպաստ եղանակային պայմաններում խավարման մասնակի փուլերը հնարավոր կլինի դիտել Անտարկտիդայում, Նամիբիայում, Հարավային Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների հարավային ջրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ