News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մասնագետները վերականգնել են ջրի ջերմաստիճանի փոփոխությունները Ֆրամ նեղուցում, որը գտնվում է Գրենլանդիա կղզու եւ Շպիցբերգեն արշիպելագի միջեւ։ Գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը դեռեւս 20-րդ դարի սկզբին է սկսել տաքանալ։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով EurekAlert-ին։

Օգտագործելով ծովային միկրոօրգանիզմների մեջ հայտնաբերված քիմիական հետքերը՝ մասնագետները պարզել են, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը սկսել է արագ տաքանալ անցյալ դարասկզբին, երբ Ատլանտիկայից սկսել են հոսել ավելի տաք եւ աղի ջրեր: Այս երեւույթը նախորդել է ժամանակակից գործիքային չափումներով փաստագրված տաքացմանը:

1900 թվականից օվկիանոսի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 2 աստիճանով, այդ ընթացքում ծովի սառույցը նահանջել է, իսկ աղիությունը՝ աճել։

Հետազոտողները նշում են, որ աշխարհի բոլոր օվկիանոսները տաքանում են կլիմայի փոփոխության պատճառով, սակայն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը՝ ամենափոքրն ու սակավաջուրը, ամենաարագն է տաքանում: Մասնագետների կարծիքով՝ Արկտիկայում տաքացման տեմպերն ավելի քան երկու անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը հատկապես ակտիվորեն տաքանում է վերջին 20 տարիների ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ