News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմի, մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«44-օրյա պատերազմի, մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել։

Մի կողմից սահմանակից է Նախիջևանին, իսկ Քաշաթաղի՝ այս իշխանությունների հանձնումից հետո, արդեն երկկողմանի ադրբեջանական ակցանի մեջ է։

Այս աղետալի իրականության միակ լավ լուրն այն է, որ սիսիանցիները ճիշտ է խորը մտահոգությունների մեջ են, սակայն դա նրանց չի «կոտրել», չեն պատրաստվում հանձնվել ու համակերպվել իշխանության կամայականությունների և կուլիսային պայմանավորվածությունների հետ։

Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են»,- գրել է նա։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ