News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Trump Media & Technology Group Corp.-ը (TMTG) ստացել է 1 միլիարդ դոլարի չափով պարտավորություն անհայտ «ինստիտուցիոնալ ներդրողների խմբի», կողմից, գրում է The Hill-ը:

TMTG-ն ու Digital World Acquisition Corp.-ը հայտարարել են, որ TMTG-ի ու Digital World-ի միավորումից հետո ներդրողների խմբի կողմից կստացվեն համաձայնագրեր 1 միլիարդ դոլարի չափով կապիտալ հատկացնելու մասին:

Հոկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրանփը հայտարարել է, որ կստեղծի «Truth Social» անունով սոցիալական ցանց, որի լիարժեք մեկնարկն ակնկալվում է 2022 թվականին առաջին եռամսյակում: Ցանցը գովազդվում է որպես հարթակ, որը խրախուսում է բաց համաշխարհային երկխոսությունն առանց խտրականության:

Այդ քայլը ձեռնարկվել է, երբ մի քանի սոցիալական ցանցեր արգելափակել էին Թրամփի օգտահաշիվները հունվարի 6-ին Կապիտոլիումում անկարգություններից հետո:

«1 միլիարդ դոլարը կարեւոր ազդանշան է Big Tech-ի համար այն մասին, որ ցենզուրային եւ քաղաքական խտրականությանն անհրաժեշտ է վերջ դնել: Ամերիկան պատրաստ է TRUTH Social-ին, որը հարթակ է, որը խտրականության չի ենթարկի քաղաքական գաղափարախոսության հիման վրա»,-ասվում է Թրամփի հայտարարության մեջ, որը ներկայացվել է որպես TMTG-ի նախագահ:

TMTG-ն նաեւ պատրաստվում է ներկայացնել հոսքային տեսանյութի ծառայությունը TMTG + անունով բաժանորդագրման հիման վրա, որում կներկայացվեն «ոչ ակտիվ» լուրերը, զվարճանքները, փոդքասթերն ու այլ կոնտենտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ