News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեգալի Դերեյոն Էվրոսում լեռնային գյուղ է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի հարեւանությամբ: Այն հաճախ է դառնում տարածք միգրանտներին անօրինական տեղափոխելու համար: Մինչդեռ գյուղն առանցքային դեռ ունի Հունաստանի տարածաշրջանային պաշտպանական պլանավորման գործում, գրում է Kathimerini-ն:

Մարդկանց առեւտրով զբաղվողները շրջանցում են Էգնատիան, որտեղ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է ստուգումներ մաքսանենգությունը կանխելու նպատակով, եւ փոխարենը փոխադրում են իրենց «ապրանքները» Ռոդոպիի լեռնային կիրճով դեպի Սալոնիկ եւ Աթենք կամ, որպես այլընտրանք, հարեւան Բուլղարիա:

Վերջին երկու տարվա ընթացքում տեղաբնակները բողոքել են կողոպուտի աճի դեմ, եւ իշխանությունները տեղակայել են հատուկջոկատայիններին այդ տարածքում միգրանտների հոսքերը սահմանափակելու համար: Բուլղարիան եւս գործողություններ է ձեռնարկել սահմանի իր կողմում:

Սակայն Հունաստանի պաշտոնական դեմքերը կարծես չեն խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Հունաստանի ինքնիշխան տարածքում պարեկային ծառայություն իրականացնելու թույլտվություն: Արդյունքում սահմանից այն կողմ ինթեբլիշմենթը սատարող ԶԼՄ-ները բացասաբար են արձագանքել այսպես կոչված «թուրքական գյուղերում», ինչպես Սուֆլին է, զինված ուժերի տեղակայմանը՝ անվանելով այն սադրանք: Թուրքական խնդիրները, իհարկե, չեն սահմանափակվում Սուֆլիով:

Էրդողանի վարչակազմը նաեւ ցավագին վերաբերմունք ունի Ալեքսանդրապոլիս հյուսիսային նավահանգստային քաղաքում ամերիկյան զորքերի ներկայության նկատմամբ եւ հույն-ամերիկյան համատեղ զորավարժություններին Քսանթի շրջանում քրիստոնեական գյուղում:

Այսպես, Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման պահանջից հետո 1923 թվականի Լոզանի պայմանագրի ընտրողական մեկնաբանության հիման վրա Թուրքիան այժմ ցանկանում է ձայնի իրավունք ունենալ Ֆրակիայում Գունաստանի անվտանգության կառուցվածում: Միեւնույն ժամանակ Անկարան ամբողջովին զինել է Էվրոսի հետ իր սահմանը: Դա մարտահրավեր ոչ միայն Էգեյան ծովում, այլ նաեւ Ֆրակիայում Հունաստանի ինքնիշխանությանը մարտահրավեր նետող քաղաքականություն է:

Ֆրակիայում անվտանգությունն ամրապնդելու հունական քայլերը չեն հակասում Լոզանի պայմանագրին: Սակայն թվում է, որ Էրդողանի կարծիքով պայմանագրերը Թուրքիային իրավունք են տալիս պահանջել այն, ինչ ինքն է ցանկացում իր համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ