News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես ծառայել եմ իմ ազգին, էլի ծառայելու եմ. դուք այդ հարցը, որ տալիս եք, ճիշտ չեք տալիս: Այս մասին, այսօր՝ դեկտըեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եթե իշխանափոխություն լինի, կարո՞ղ է էլի կուսակցություն փոխեք:

Հարցին, թե որպես երկրապահ իր համար նորմա՞լ է, որ ինքը հողեր հանձնողի համբավ ունեցող կուսակցության թեկնածուն է, նա պատասխանեց. «Իսկ ընդդիմությունը հաղթե՞լ է, ընդդիմությունն էլ է հանձնել: Ընդդիմությունն է հանձնել հողերը, Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած էդ ստորագրությունը եղել է, որ հանձնելու են»:

Տպել
Ամենաշատ