News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այնթապի գյուղապետը՝ Կարեն Սարգսյանը, նրա եղբայրը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի եւս 2  ոստիկանության բերման ենթարկված անդամները ազատ են արձակվել: Այս մասին Այս մասին NEWS.am-ին հայտնեց բերման ենթարկվածների փաստաբան Արման Կարապետյանը:

«3 ժամը լրանալուն պես նրանք ազատ են արձակվել: Քանի որ անանուն ահազանգի հիման վրա են բերման ենթարկվել կպարզեն, թե ով է ահազանգողը եւ հետագա ընթացք կտրվի: Կարեն Սարգսյանը իր բացատրության մեջ էլ նշել է, որ նպատակը բերման ենթարկելու «Դավիթ Համբարձումյան» դաշինքը վարկաբեկելն է եւ ընտրություններին մասնակցելը խոչընդոտելը»,-ասաց նա:

Ա վելի վաղ հայտնել էինք, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 4 անդամ են բերման ենթարկվել, նրանցից երկուսը Այնթապի գյուղապետն ու իր եղբայրն էին:

Նրանք բերման են ենթարկվել 11։30-ի սահմաններում ինչ-որ ահազանգի հիման վրա, որ իբրև տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածում բռնություն են գործադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ