News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Այնթապի գյուղապետը՝ Կարեն Սարգսյանը, որը նաև «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է, ինչպես նաև մյուս թեկնածուներից Հունան Ավետիսյանը և ևս երկու անձ, որոնք թեկնածու չեն, համախոհ են, բերման են ենթարկվել 11։30-ի սահմաններում ինչ-որ ահազանգի հիման վրա, որ իբրև տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածում բռնություն են գործադրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց բերման ենթարկվաների փաստաբան Արման Կարապետյանը:

«Բնականաբար նման բան չի եղել, ահազանգը, կարծում ենք, միտումնավոր է, քանի որ ինչպես հասկացանք՝ այն կատարվել է Երևանից։ Այս պահին ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 4 հոգի՝ գյուղապետը, նրա եղբայրը, Հունան Ավետիսյանը և ևս մեկ անձ՝ Ալեքսան Հովհաննիսյանը։ Ամենաշատը կարող են պահվել մինչև 3 ժամը լրանալը: Բերման ենթարկվածների նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չենք նկատել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը հավելեց, որ իր վստահորդները պնդում են, որ նման միջադեպ չի եղել, չնայած որևիցե փաստաթղթի տակ հրաժարվում են ստորագրել և հարցերին պատասխանել։

Նշենք, որ բերման ենթարկվածները Մասիսի ոստիկանական բաժնում են։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ