News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ունենք տեսաձայնագրություն, որտեղ երեւում է, որ Արգավանդ համայնքում ՔՊ-ի թեկնածու ոմն Էվիկ Ոսկանյան բնակիչների հետ կանգնում խոսում է, ինչ-որ բան է տալիս իրենց, չեմ կարող ասել ինչ, տեսագրությունում լավ չի երեւում. Թող իրավապահները զբաղվեն դրանով: Այս մասին, յսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի ՏԻՄ ընտրություններում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 2-րդ համար Նորայր Հակոբյանը:

«Մեր դաշինքը արդեն երկու անգամ ահազանգել է Մասիսի ոստիկանություն՝ սկսած կուտակումներից մինչեւ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարների կողմից տեղամասերում ուղղորդելու դեպքերի մասով: Հորդորել ենք, որ թույլ չտան, որ համայնքի ղեկավարները ճնշում գործադրեն: Գրեթե բոլոր համայնքներից ունենք նման ահազանգ, որ գործող համայնքապետերը կանգնում են տեղամաս տանող ճանապարհին եւ համագյուղացիներին հորդորում են, գուցե նաեւ սպառնում են, որ ընտրեն համար երկուսին: Չեմ կարծում, որ դա էական արդյունք է տալու, բայց ամեն դեպքում հին մեթոդներով են մեր դեմ աշխատում: Կարծում եմ՝ արդյունքի չեն հասնի: Տեղամասերում նորմալ , ինչ անում են, դրսում են անում: Խմբակային բերում են ընտրության: Նորամարգ, գետափ, Գեղանիստ, Արգավանդ, Այթափում կարծես կարողացանք մի փոքր մեղմացնել»,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ