News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի թվով 36 խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն ավարտվեցին: Ժամը 20.00-ին փակվել են ընտրական տեղամասերի դռները եւ սկսվել է ձայների հաշվարկը:

NEWS.am-ը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Վանաձորի թիվը 23/34 ընտրատեղամասում քվեների հաշվարկը:

Նշենք, որ Վանաձորում մրցում է 10 քաղաքական ուժ:

Հիշեցնենք, որ ժամը 17-ի դրությամբ Վանաձորում ընտրություններին մասնակցել է ընտրողների 29,01տոկոսը (26744 ընտրող 92182-ից):

Վանաձորում ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Ալյանս» կուսակցությունները, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիտական կուսակցությունը եւ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը:

Ընդհանուր առմամբ, ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33.8 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ