News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն վայելում ժողովրդի աջակցությունը, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա արտացոլվի փողոցներում։ Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ կառավարության վարկանիշի անկումը կապված է խոստացված խաղաղության բացակայության հետ։

Նա նշեց, որ վերջին երկու ընտրությունների արդյունքներով իշխող կուսակցությունը 240 հազար ձայնով պակաս է հավաքել, քան հավաքում էր նախկինում։

Սաղաթելյանը սուտ անվանեց իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք հաղթանակ են տարել 25 համայնքում։ «Իշխող կուսակցությունը 36 համայնքից միայն 14-15 համայնքում կարող է տեղական իշխանություն ձեւավորել։ Ուրիշ բան, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց արբանյակներն են։ Հասարակությունը շուտով կիմանա դրանց մասին, երբ սկսեն կոալիցիաներ կազմել իշխող կուսակցության հետ»,- ասաց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ