News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի դատարանը վճիռ է կայացրել VTB-ի մաս կազմող BM-բանկի հայցի վերաբերյալ եւ կալանք է դրել Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի երկու տների վրա, որոնց արժեքը գնահատվում է 3 միլիոն դոլար, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Ինքը՝ Իսմայիլովը, այժմ գտնվում է Չեռնոգորիայում, եւ ռուսական իշխանությունները պահանջում են նրան արտահանձնել Ռուսաստանին։ Ըստ թերթի տվյալների՝ այս առումով բոլոր ձեւականությունների պահպանումը տեւել է առնվազն կես տարի։ Օգտվելով ուշացումից՝ Իսմայիլովը կարողացել է գույքը վերաձեւակերպել իր որդու՝ Ալեքպեր Իսմայիլովի անունով։ Սակայն, չնայած օլիգարխի ջանքերին, BM-բանկը դատարանի միջոցով հասել է այս տների կալանքին, եւ այժմ դատավարությունը կշարունակվի արդեն կրտսեր Իսմայիլովի հետ։

«ՎՏԲ-ն հետագայում եւս կշարունակի իրականացնել Թելման Իսմայիլովի եւ նրա հետ կապված անձանց պարտքը գանձելու բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ գործող օրենսդրության շրջանակներում»,- «Կոմերսանտ»-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից։

Ռուսական իշխանությունները 2017 թվականին հեռակա ձերբակալել են Թելման Իսմայիլովին եւ նրան սնանկ են ճանաչել։ 2018 թվականից նա միջազգային հետախուզման մեջ է։ Նա մեղադրվում է գործարարներ Վլադիմիր Սավկինի եւ Յուրի Բրիլյովի սպանությունը կազմակերպելու մեջ։ Նրանց գնդակահարել էին 2016 թվականի մայիսին՝ Մոսկվայի մարզի Նովորիժսկոե մայրուղու վրա՝ ավտոմեքենայի մեջ։ Այն ժամանակ սպանությանը առնչություն ունենալու կասկածանքով բերման էին ենթարկվել նրա եղբայրը՝ Ռաֆիկ Իսմայիլովը, ինչպես նաեւ կատարող Մեհման Քերիմովը։ Նրանք դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման՝ գաղութում, իսկ անձամբ Իսմայիլովին սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն դատավարության ընթացքում նա այլեւս Ռուսաստանում չէր։

Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատիրոջը մեղավոր են ճանաչել նաեւ երգիչ Աբրահամ Ռուսոյի առեւանգման մեջ, ում հանդեպ հետագայում մահափորձ է կատարվել։ Հետաքննության տվյալներով՝ Թելման Իսմայիլովի զարմիկը գործարարի հրամանով բռնի ուժով պահել է Ռուսոյին մերձմոսկովյան բնակարաններից մեկում եւ ծեծի ենթարկել նրան, որպեսզի ստիպի երգչին բացառիկ պայմանագիր կնքել Իսմայիլովի հետ եւ հրաժարվել այլ համերգներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ