News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հայաստանում վրացերենի ուսուցումը կընդլայնվի։ Միաժամանակ, 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պայմանագիր է ստորագրել վրացի գործընկերների հետ, ըստ որի՝ Թբիլիսիին կփոխանցվեն հայոց լեզվի ուսուցիչների ատեստավորման մեթոդական ձեռնարկներ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին ԱԺ նիստում կառավարության ժամին հայտարարեց հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ Վրաստանում բոլոր ուսուցիչներն ատեստավորում են անցնում։

«Դրա արդյունքներով նրանց աշխատավարձերը կբարձրացվեն։ Միաժամանակ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների ատեստավորում չի անցկացվել, քանի որ Վրաստանի կրթության նախարարությունը ակնկալում էր Հայաստանից մեթոդական ձեռնարկներ ստանալ։ Հայկական կողմն իր հերթին ցանկություն է հայտնել խորացնել վրացերենի ուսուցումը Հայաստանում, եւ այդ կապակցությամբ վրացի գործընկերներից խնդրել է ուսումնական մեթոդներ, որոնք կկիրառվեն հաջորդ տարվա սեպտեմբերից»,- պարզաբանեց Դումանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ