News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի առավոտյան նիստում հրապարակվեցին Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկության արդյունքները։ Այս պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա օգտին քվեարկել է 68 պատգամավոր, դեմ՝ 24-ը։

Հիշեցնենք՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը սկսվել է երեկ ժամը 15:35-ին եւ տեւել մինչեւ 16:30-ը։ Սակայն պատգամավորները չեն հասցրել հայտնել քվեարկության արդյունքները, ուստի դրանք հրապարակվել են այսօր առավոտյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ