News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը


Նրանք, որոնք հայտարարում են, թե 100 տոկոսով ապահովված է սահմանային անվտանգությունը, այդ թվում սոցիալ-կենցաղային ապահովմամբ, կամ խորը պատկերացումներ չունեն՝ ինչ է րիրենից ներկայացնում առաջնագիծը, կամ ունեն նպատակ մոլորեցնելու հանրությանը եւ վառ գույներով ներկայացնելու իրավիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մենք ունենք երկու խնդիր. առաջինը, նոր ձեւավորված բնագծերում հիմնական բնագծերի ձեւավորում, որը ենթադրում է սոցիալ-կենցաղային պայմանների ապահովում, կոմունիկացիաներ, անհրաժեշտ  ենթակառուցվածքներ, որը հնարավորություն կտար եւ մատակարարումներ իրականացնել եւ թիկունքային ապահովման եւ սպառազինության առումով: Ունեն երկրորդ խնդիրը. նմոր իրողությունները ստիպում են Հայաստանի և Արցախի Հանրապետություններին կտրուկ վերանայումներ իրականացնել առաջնագծում, որն առ այս պահը չի իրականացվել»,-ասաց նա:

Աբրահամյանի կարծիքով, իշխանությունը, նաև որոշ շրջանակներ նպատակային ձևով փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել շատ կենցաղային մակարդակում, օրինակ՝  վրանները բուտկաներով  փոխարինելու տեսանկյունից, կամ՝ եթե բետոնե պատնեշներ կան, նշանակում է, որ կա  ամուր դիրք և այլն:

«Սահմանային ենթակառուցվածքը բավականին բազմաշերտ է: Ենթադրում է  ճանապարհներ, դիրքերի միջև անվտանգ կապ  մեքենաների և զինծառայողների տեղաշարժի համար: Ենթադրում է ցանկացած պայմաններում՝ պաշտպանական, հակահարձակողական, հարձակողական գործողություններ վարելու հնարավորություն: Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունն այդ խնդիրները որևէ ձևով չեն լուծում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նշեց, եթե ունենային 100 տոկոսանոց ապահովածություն, ապա 1-2 օրվա ռազմական գործողությունների դեպքում հայկական կողմը չէր ունենա 6 զոհ, 32 գերի, վիրավորներ, հենակետերի կորուստներ. «Ցավալիորեն, այս իրավիճակը հերթական քննությունն էր. արձանագրվեց, որ այն խնդիրներ, որոնք այս ընթացքում բարձրաձայնվել են և այն հավաստիացումները, որոնք տրվել են իշխանության կողմից, որևէ աղերս չունեին իրականության հետ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ