News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ական մականունավոր պատգամավորների, լրագրողների ծնոտ ջարդելու, դահլիճում քֆուր տալու, բռնաբարելու սպառնալիքների մասին բոլորը գիտեն:  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայհոյանքը ապաքրեականացնելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին:

«Եթե ձեզ թվում է, որ դուք այստեղ ելույթ եք ունենում, մարդիկ էլ կարճ հիշողություն ունեն, պետք է աչքերը ճպճպացնեն ու իրենց էլ թվա, որ մարդիկ այդ ամենը չեն հիշում, չարաչար սխալվում եք, պարոն Մամիջանյան»,-ասաց նա:

ԱԺ նախագահը նաեւ հավելեց. «Իրոք, չափեր կան մարդկանց էմոցիաների վրա խաղալու, դագաղներից խոսելու. Դրա պատասխանը, թե այդ դագաղները ոնց են հայտնվել, մարդիկ շատ լավ գիտեն: Ոնց եք էդ ծածկադմփոցը արել, հետո թողել ու գնացել»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ