News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե ուզում ենք մեկին չվիրավորել, չհայհոյել, այդ օրինակը պետք է ծառայի նա, ով գտնվում է բուրգի գլխին. ՊՈԱԿ-ներ փնտրելու փոխարեն պետք է ուղղակի փակել այդ ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ՝ անեծքներ, անեծքախառը խոսք, հայհոյանք, որոնցով ողողված է համացանցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայհոյանքը ապաքրեականացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Պետք է վերացվի հայհոյանքը, բայց օրենքով չի արվում, այլ քայլերով, մշակույթով, վերաբերմունքով: «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է օգտվի «Հայաստան» խմբակցության առաջարկից Հայաստանին վարկաբեկող, Հայաստանի միջազգային կշիռը գցող այս փոփոխությունը վերացնելու  համար: Լավ առիթ, միջոց է ներկայացվել, ընդունվի այս նախագիծը, որովհետև արգելելով քննադատությունը՝ այն չի վերանալու, գործելով է վերանում»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Տպել
Ամենաշատ