News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովը: Երկօրյա առցանց միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի ներկայացուցիչներ։ Հրավիրյալների թվում է նաև Հայաստանը։

Համաժողովի առաջին օրը պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի առաջնորդները քննարկելու են ժողովրդավարություններին սպառնացող սպառնալիքները հաղթահարելու ուղիները, փորձելու են համատեղ ձևավորել ժողովրդավարության վերականգնման օրակարգը։

Օրակարգի երեք հիմնական հարցերն են՝ ինչպես դիմակայել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ ու առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։

Համաժողովը Ջո Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ համաշխարհային առաջնորդներին կառաջարկվի հայտարարել «հստակ միջոցառումների և պարտավորությունների մասին՝ ներքին իմաստալից բարեփոխումներ իրականացնելու համար», որոնք կխթանեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում, որ հրապարակել է ամերիկյան Pօlitico ամսագիրը, ներառված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից Մերձբալթյան երկրներից բացի հրավիրվել են միայն 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի հրավեր չի ստացել նաև Չինաստանը։

Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված երկօրյա համաժողովի օրակարգում միջոցառմանը հրավիրված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ նախատեսված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ